NASDAQ OMX Armenia–ն առցանց հարթակ է գործարկել պետական խնայողական պարտատոմսերի առուվաճառքի համար

23.02.2015 15:17
NASDAQ OMX Armenia–ն առցանց հարթակ է գործարկել պետական խնայողական պարտատոմսերի առուվաճառքի համար

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Armenia հայկական ֆոնդային բորսան առցանց հարթակ է գործարկել պետական խնայողական պարտատոմսերի առուվաճառքի համար, տեղեկացրեց բորսային տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

«Նախատեսվում է, որ շուտով գործարկվող նոր ինտերնետ–հարթակը թույլ կտա իրականացնել ՊԽՊ–ների առցանց առևտուր, ինչը թույլ կտա ֆիզիկական անձանց ևս մասնակցել առցանց գործարքներին», – ասաց Սարոյանը։

Նրա խոսքերով` բորսայի համար սկզբունքորեն կարևոր է աճ գրանցել այդ հարթակում։ «Գաղտնիք չէ, որ շատ բանկեր նախընտրում են պետական պարտատոմսերով կատարել արտաբորսային առևտուր, սակայն NASDAQ OMX Armenia–ն կփորձի ապացուցել, որ բորսայում իրականացվող պետական պարտատոմսերով գործարքներն ավելի շահավետ են և գրավիչ», – ասաց նա։

Սարոյանը նշեց, որ պետական պարտատոմսերի շուկան տարվա ընթացքում կրկնակի աճել է, 2014 թ.–ին իրականացվել է մոտ 34 մլրդ դրամի 924 գործարք` 2013 թ.–ին գրանցված 15 մլրդ դրամի 484 գործարքի համեմատ։

ОАО NASDAQ OMX Армения (до 27 января 2009 года действующая как ОАО NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 406,25 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև