Հայաստանի ԿԲ–Ն պետք է աջակցի բարձր տեխնոլոգիական բանկային բիզնեսի զարգացմանը

28.09.2015 14:20
Հայաստանի ԿԲ–Ն պետք է աջակցի բարձր տեխնոլոգիական բանկային բիզնեսի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը պետք է աջակցի հանրապետությունում բարձր տեխնոլոգիական բիզնեսի զարգացմանը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «Ամերիաբանկի» ինովացիաների գծով բաժնի ղեկավար Արթուր Համբարձումյանը։

Նրա խոսքով` հայկական բանկերն այսօր տեխնոլոգիական հագեցվածությամբ ստիպված են հետևել հասնող մոդելին զարգացած և զարգացող երկրների բանկերի համեմատ։

ԿԲ պահանջների խստացումը բանկերի կապիտալի վերաբերյալ թույլ չի տա շատ բանկերի կապիտալ ներդրումներ կատարել` անհրաժեշտ տեխնոլոգիաներ ներմուծելու համար։

«Նման կարգավորիչ փոփոխությունը, հնարավոր է, բանկային կարգավորման միջազգային փորձի հետ պահանջված է, բայց հայկական շուկայում այն չի նպատսի բանկային բիզնեսի տեխնոլոգիական զարգացման մեջ ներդրումների ավելացմանը»,– ասել է Համբարձումյանը։

Փորձագետը համոզված է, որ ԿԲ–ը կարող է որոշակի մեթոդներ և միջոցներ գտնել` բանկերի տեխնոլոգիական զարգացումը խթանելու համար։ «Այստեղ դրվում է ոչ միայն տեղի շուկայի հարցը, քանի որ բանկային բիզնեսն արդեն վաղուց գլոբալ է դարձել»,– նշել է նա։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև