Ինեկոբանկը գործարկել է ԻնեկոՄոբայլ նոր հավելվածը

15.10.2015 18:59
Ինեկոբանկը գործարկել է ԻնեկոՄոբայլ նոր հավելվածը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «Ինեկոբանկ» ՓԲԸ–ն գործարկել է բանկային ծառայությունների հեռահար կառավարման նոր գործիք` ԻնեկոՄոբայլ հավելվածը, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնների և պլանշետների միջոցով աշխարհի ցանկացած կետից շուրջօրյա կառավարել հաշիվները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այս հավելվածի օգնությամբ բանկի հաճախորդները կարող են կատարել փոխանցումներ ՀՀ դրամով և արտարժույթով, դիտել արտարժույթի փոխարժեքը, օգտվել փոխարժեքի հաշվիչից, կատարել արտարժույթի փոխանակում, կատարել վարկի մարում, կատարել ավանդի համալրում, կատարել կոմունալ և այլ վճարումներ (ուսման վարձ, վարչական ակտ և այլն), դիտել վարկերի և ավանդների մանրամասները, դիտել կատարված գործառնությունները, դիտել մոտ գտնվող մասնաճյուղերի և բանկոմատների ցանցը։

Բացի այդ, բանկը ԻնեկոՄոբայլ հավելվածում ներդրել է նաև ԻնեկոԸնկեր գործառույթը, որի օգնությամբ կարելի է մուտքագրել Ինեկոբանկում հաշիվ ունեցող ընկերոջ հեռախոսահամարը կամ էլ.փոստը և փոխանցել նրան գումար:
«ԻնեկոՄոբայլ հավելվածն ամբողջովին ինտեգրված է գործող ԻնեկոՕնլայն համակարգին, որի օգտատերերը կարող են առանց լրացուցիչ գրանցման և վճարի, իրենց իսկ անունով և ծածկագրով մուտք գործել բջջային հավելված»,- նշվում է հաղորդագրության մեջ։

ԻնեկոՄոբայլ հավելվածը կարելի է բեռնել App Store-ից կամ Google Play Store-ից:

«Ինեկոբանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1996 թ.–ի փետրվարի 7–ին (ԿԲ–ի թիվ 68 լիցենզիա)։ Ինեկոբանկը Հայաստանի առաջին բանկն է, որը ներկայացրել է տարաժամկետ վարկավորման ծրագիր։ Բանկը  SWIFT միջազգային վճարային համակարգի, միջազգային դրամական փոխանցումների բազմաթիվ համակարգերի («Money Gram», «Migom», «CONTACT» և «Быстрая почта») անդամ է։ Ինեկոբանկը ArCa վճարային համակարգի լիիրավ անդամն ու բաժնետերն է, MasterCard միջազգային վճարային համակարգի փոխկապակցված մասնակից է։–0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև