Հայաստանի շահութաբեր բանկերի հնգյակը

26.10.2015 16:47
Հայաստանի շահութաբեր բանկերի հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի հինգ ամենաշահութաբեր առևտրային բանկերի ռենքինգը 2015 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով։

Բանկերի համախառն շահույթը 2015 թվականի ինն ամիսներին կազմել է մոտ 23.1 մլրդ դրամ, միաժամանակ, զուտ եկամուտը կազմել է մոտ 13 129.7 մլն դրամ` կրճատվելով 53.4 տոկոսով 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գործող 21 բանկերից 14–ը շահութաբեր էին։ Միաժամանակ, յոթ բանկեր 9.9 մլրդ դրամի վնասներ են կրել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վնասով աշխատող բանկերը վեցն էին, իսկ դրանց կորուստները կազմել են 3.6 մլրդ դրամ։

Հարկ է նշել, որ բանկային շահույթի կրճատումը սկսվել է 2014 թվականի երկրորդ կեսից և շարունակվում է մինչ օրս։

«ԱՌԿԱ» գործակալության` երրորդ եռամսյակի ռենքինգի համաձայն, Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի հնգյակում են` HSBC Բանկ Հայաստանը, Ամերիաբանկը, Ինեկոբանկը, Արդշինբանկը և Հայբիզնեսբանկը։ Միաժամանակ, 2015 թվականի ինն ամիսներին առաջատար հնգյակի համախառն եկամուտը
կազմում է 17.4 մլրդ դրամ։

Այսպիսով, Հայաստանի ամենաշահութաբեր բանկը երրորդ ետամսյակի արդյունքներով դարձել է HSBC Բանկ Հայաստանը, որի զուտ շահույթը կազմել է 5 մլրդ դրամ`
10.65 տոկոսով կրատվելով 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Երկրորդ տեղում Ամերիաբանկն է 4.8 մլրդ դրամի շահույթով, կրճատումը` 5.43 տոկոսով։

Երրորդ հորիզոնականում Ինեկոբանկն է, որի շահույթը նվազել է 4.39 տոկոսով և կազմել 3.3 մլրդ դրամ։
Չորրորդ տեղում է Արդշինբանկը 2.2 մլրդ դրամի շահույթով, որը կր–ատվել է 44.3 տոկոսով 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Առաջատարների հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը, որի շահույթը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 34.7 տոկոսով` կազմելով 2 մլրդ դրամ։

34

Բանկերի` զուտ շահույթի վարկանիշը կազմելու համար աղբյուր է ծառայել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկեր» ամփոփագիրը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև