Թավադյան. Հայաստանը չափազանց մեծ գին է վճարում` զսպելով գնաճը

29.10.2015 18:19
Թավադյան. Հայաստանը չափազանց մեծ գին է վճարում` զսպելով գնաճը

ՄՈՍԿՎԱ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական տնտեսությունը չարդարացված բարձր գին է վճարում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը` ելույթ ունենալով «Եվրասիական տնտեսական ինտեգրում» միջազգային տասներորդ համաժողովում։

«Ցածր գնաճի համար մենք այսօր վճարում ենք պետպարտքի աճով, ոսկու արտարժութային պահուստների նվազումով, դոլարայնացման բարձր մակարդակով, շատ ցածր դրամայնացմամբ, արտահանման կրճատմամբ»,– ասել է փորձագետը։

Բացի այդ, Թավադյանի կարծիքով, վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքը նույնպես ցածր գնաճի հետևանք է։

Հայաստանի համախառն պետական պարտքը 2015 թվականի օգոստոսի վերջին կազմել է 4 753.8 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 0.6 տոկոսով։ Միաժամանակ, տարեսկզբից Հայաստանի ընդհանուր պետական պարտքն աճել է 7 տոկոսով։ Հանրապետության արտաքին պետպարտքը 2015 թվականի օգոստոսի վերջին կազմել է 4 068.3 մլն դոլար` ամսվա ընթացքում աճելով 1 տոկոսով։

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015 թվականի սեպտեմբերին կազմել են 1 625.5 մլն դոլար` ամսվա ընթացքում նվազելով 1.2 տոկոսով։

Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, արտահանման ծավալը 2015 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 1095.6 մլն դոլար` 0.9 տոկոսով կրճատվելով 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ, ներկրման ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 26.6 տոկոսով` մինչև շուրջ 2 361.7 մլն դոլար։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև