ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հայտարարեց արժեկտրոնային պարտատոմսերի 10-րդ թողարկման մասին

24.11.2015 16:22
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հայտարարեց արժեկտրոնային պարտատոմսերի 10-րդ թողարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն  երեքշաբթի հայտարարեց  2 մլն. դոլարի արժեկտրոնային պարտատոմսերի 10-րդ թողարկման մասին:

Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը ներկայացնելով պարտատոմսերի նախորդ  թողարկումների արդյունքները` նշեց, որ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ» արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է, և հաշվի առնելով նախորդ թողարկումների ժամանակ դրսևորված պահանջարկը` այս անգամ ևս առաջարկում է  դոլարային  պարտատոմսեր:

Նշվեց նաև, որ 2015թ.-ին բանկի կողմից թողարկված պարտատոմսերով  կատարվել են շուրջ  118 գործարք 704 մլն դրամ ծավալով:

Բանկի գործադիր տնօրենի տեղակալն անդրադառնալով նոր պարտատոմսերի  թողարկմանը նշեց, որ թողարկվել է 80.000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 7 տոկոս տարեկան տոկոսադրույքով  և 2 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի բաժանորդագրությունն  իրականացվելու է նոյեմբերի 25-ից մինչև  դեկտեմբերի 1-ը:

Պարտատոմսերը  ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»  ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի արտարժութային պարտատոմսերով առքուվաճառք իրականացնելուց բացի,  կնքել ռեպո գործարքներ: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն  եռամսյակը մեկ անգամ։

Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պարտատոմսերի գնման համար կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  ( «Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,24 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։

2015 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով բանկի ակտիվները կազմում են125,78 մլրդ. դրամ (տարվա սկզբից անկումը 9% է), պարտավորությունները  103,4  միլրդ. դրամ (անկումը 11,36%), իսկ կապիտալը` 22,3 մլրդ. դրամ  (աճ 3%). ($1- 481,37 դրամ): -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև