ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ վարկային նոր միջոցներ է ներգրավել ՓՄՁ վարկավորման նպատակով

22.12.2015 16:50
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ վարկային նոր միջոցներ է ներգրավել ՓՄՁ վարկավորման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ   10 000 000 ԱՄՆ դոլար ծավալով վարկի ներգրավման  պայմանագիր է կնքել DEG DEUTSCHE INVESTITIONS  UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH  գերմանական ներդրումային կազմակերպության հետ,-հայտնում է ընկերության կայքը:

Վարկը տրամադրվել է 7 տարի մարման ժամկետով և ուղղվելու է  ՓՄՁ վարկավորմանը: Այս համագործակցությունը թույլ կտա բանկին ավելացնել փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի գնահատմամբ` ծրագիրը միջազգային ֆինանսական կառույցների    հետ համագործակցության ընդլայնման ևս մեկ կարևոր քայլ է:

«Մենք  սկիզբ դրեցինք արդյունավետ և շարունակական համագործակցության, ինչը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ հնարավորություն կտա երկարաժամկետ ռեսուրսներ տրամադրել հաճախորդներին և նպաստել  նպատակային շուկաներում նրանց դիրքերի ամրապնդմանը»,-նշել է Ա. Օսիպյանը:

Նշենք, որ DEG DEUTSCHE INVESTITIONS  UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH  գերմանական ներդրումային կազմակերպությունը հանդիսանում է KfW բանկային խմբի անդամ և  ֆինանսավորում է զարգացող, ինչպես նաև անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  ( «Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,24 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև