Արարատբանկը նախատեսում է բանկ կամ որևէ բանկի վարկային փաթեթ ձեռք բերել. վարչության նախագահ

26.06.2015 16:59
Արարատբանկը նախատեսում է բանկ կամ որևէ բանկի վարկային փաթեթ ձեռք բերել. վարչության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Արարատբանկը պատրաստվում է բանկ կամ որևէ բանկի վարկային փաթեթ ձեռք բերել, ուրբաթ բանկի տարեկան ժողովի ժամանակ հայտարարեց «Արարատբանկ» ԲԲԸ–ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։

«Մենք պատրաստվում ենք և գործադրում բոլոր ջանքերը բանկ կամ որևէ բանկի վարկային փաթեթ ձեռք բերելու համար», –ասաց նա։

Նա նաև ավելացրեց, որ քանի որ այժմ համապատասխան բանակցություններ են ընթանում, բանկի ռազմավարական ծրագրի այդ կետի իրականացման մանրամասները կներկայացվեն ավելի ուշ։

Հիմա Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  (հանդիսանում է «Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,24 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։

Բանկի ակտիվները 2014թ.–ին ավելացել են 10,48 տոկոսով` հասնելով 138,36 մլրդ դրամի, պարտավորությունները կազմել են 116,69 մլրդ դրամ (10,5 տոկոսի աճ), կապիտալը` 21,6 մլրդ դրամ (10,3 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 65,9 մլրդ դրամ (10,6 տոկոսի աճ), զուտ շահույթը կազմել է 2,8 մլրդ դրամ (6,6 տոկոսի անկում)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև