ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ACBA Mobile բջջային հավելվածի ակտիվացման վճարը նվազեցվել է

09.08.2016 14:58
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ACBA Mobile բջջային հավելվածի ակտիվացման վճարը նվազեցվել է

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ֆիզիկական անձանց համար նվազեցրել է ACBA Mobile բջջային հավելվածի ակտիվացման միանվագ վճարը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, հավելվածից օգտվելու համար դիմող հաճախորդներին կառաջարկվի 2500 ՀՀ դրամ միանվագ սակագինը, որը կգործի մինչև սեպտեմբերի 20–ը։

«ACBA Mobile բջջային հավելվածի միջոցով հաճախորդները կարող են կատարել կոմունալ վճարումներ, փոխանցումներ ինչպես իրենց հաշիվների միջև,  այնպես էլ ՀՀ տարածքում գործող ցանկացած այլ բանկի հաշվեհամարներին, կատարել վարկի մասնակի կամ լրիվ մարում, ավանդի համալրում, արտաժութային փոխարկումներ, ստանալ Բանկի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ընթացիկ վարկի մարման վերաբերյալ հիշեցումներ և ներկայացնել դեսպանատան տեղեկանքի ստացման հայտ»,– նշվում է բանկի հաղորդագրությունում;

Բանկից հայտնեցին, որ բջջային հավելվածը հնարավորություն է տալիս կառավարել հաշիվներն առանց Բանկ այցելելու ցանկացած վայրում ցանկացած պահին` ունենալով միայն բջջային iOS կամ Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներ, պլանշետներ (smartphone, tablet) և ինտերնետ հասանելիություն:

Հավելվածի բոլոր գործառույթներին, անգամ առանց հավելվածը ներբեռնելու, կարելի է ծանոթանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայք կամ ֆեյսբուքյան էջ իսկ դրանից օգտվելու համար անհրաժեշտ է App Store-ից կամ Google play-ից ներբեռնել ACBA Mobile բջջային հավելվածը և դիմելով բանկի մասնաճյուղ` իրականացնել ակտիվացման գործողությունները:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև