ՀՀ ԿԲ–ն 1 մլրդ դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

19.02.2016 18:57
ՀՀ ԿԲ–ն 1 մլրդ դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը փետրվարի 18–ին տեղաբաշխել է 1 մլրդ դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGT52162177 սերիայի պարտատոմսեր` 52 շաբաթ մարման ժամկետով։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 3 380 մլն դրամ, որից 3 135 միլիոնը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 6 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.6645 տոկոս` 11.7441 սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 894 501 777 դրամ ($1 – 495,88 դրամ):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև