ՀՀ ԿԲ–ն 1 մլրդ դրամի կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

18.07.2016 14:24
ՀՀ ԿԲ–ն 1 մլրդ դրամի կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը հուլիսի 18–ին տեղաբաշխել է 1 մլրդ դրամի կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր։

Ինչպես ԿԲ մամուլի ծառայությունից տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը, տեղաբաշխվել են AMGT39174170 սերիայի պարտատոմսեր` 39 շաբաթ մարման ժամկետով։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 3 մլրդ 528 մլն դրամ, որից 3 մլրդ 118 մլն դրամը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 6 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.0712%` 9.0987% սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից հետո ստացված շահույթը կազմել է 935 637 575 դրամ ($1 – 476,75 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև