2016թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկի մանրածախ վարկերի քանակն աճել է գրեթե երեք անգամ

13.05.2016 16:36
2016թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկի մանրածախ վարկերի քանակն աճել է գրեթե երեք անգամ

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը առաջին եռամսյակում տրամադրել է 34 000 մանրածախ վարկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 3 անգամ, հաղորդում է բանկի մամուլի ծառյությունը:

2016թ.-ի մարտի վերջի դրությամբ Յունիբանկի` ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի պորտֆելը կազմել է 54 մլրդ ՀՀ դրամ, վարկերի քանակը գերազանցել է 173 հազարը: Արդյունքում` մանրածախ բիզնեսի շահույթի պլանը գերակատարվել է գրեթե 2.5 անգամ և կազմել 822 մլն դրամ:

Յունիբանկում վարկի տրամադրումն առավելագունս արագ և պարզ գործընթաց է:

Վարկի ձեռքբերման համար հաճախորդը կարող է մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ պրոմո կետ խոշոր առևտրային ցանցում, և նույն պահին տեղեկանալ վարկի տրամադրման վերաբերյալ բանկի որոշումը: Նույնը և բանկի գործընկեր առևտրի և սպասարկման կետերում: Նման արագությունը հնարավոր է դարձել բանկում CRM համակարգի ներդրման շնորհիվ: Յունիբանկն ունի սպասարկման լայն ցանց, որը ևս առավելություն է հարմարավետ սպասարկում ապահովելու համար:

Բանկը ներկայացված է 45 մասնաճյուղով և 54 պրոմո կետով: Համագործակցում է մոտ 1000 առևտրի և սպասարկման կետերի հետ: Այս տարի նախատեսվում է շեշտակի ընդլայնել սպասարկման ցանցը` բացելով ինչպես նոր մասնաճյուղեր, այնպես էլ ավելացնելով պրոմո-կետերի և համագործակցող խանութների քանակը:

Միաժամանակ, բանկն ընդունում է նաև սպառողական վարկերի օնլայն հայտեր, որը հաճախորդը ներկայացնում է առանց բանկ այցելելու: Նույն կերպ` արագ և պարզ, իրականացվում է վարկի մարումը: Վճարումները կարելի է կատարել ինչպես բանկի մասնագետի մոտ, այնպես էլ ինքնուրույն` օգտվելով վճարային տերմինալներից, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և առևտրային խոշոր կետերում:

Մայիսին Յունիբանկը հայտարարել է U-Gold+ նոր ակցիայի մասին, որի շրջանակում ոսկու գրավով տրամադրում են մինչև 1 մլն դրամ գումարի վարկեր` 20% տարեկան տոկոսադրույքով և 5 ամիս մարման ժամկետով: Վարկի գումարի և ոսկու գնահատված արժեքի հարաբերակցությունը կազմում է 100%:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև