Fitch –ը հաստատել է Արդշինբանկի «Բ+» վարկանիշը. կանխատեսումը բացասական է

13.05.2016 17:26
Fitch –ը հաստատել է Արդշինբանկի «Բ+» վարկանիշը. կանխատեսումը բացասական է

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) «B+» վարկանիշը` բացասական կանխատեսումը թողնելով անփոփոխ, հայտնում է գործակալության մամուլի ծառայությունը:

«Բանկի վարկանիշի վերահաստատումը արտացոլում է բանկի համարժեք և ընդունելի ֆինանսական վիճակը` չնայած դժվար գործառնական միջավայրի չափավոր ճնշմանը, ողջամիտ կորուստները կլանելու կարողությունը, իրացվելիության բավարար մակարդակը մեծածավալ պարտավորությունների սպասարկումն ապահովելու համար և տեղական շուկայում զգալի դերը (ներքին շուկայի վարկավորման 13% մասնաբաժին)», - նշում է գործակալությունը:

Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: 2016 թ.-ի հունվարին Fitch Ratings գործակալությունը հաստատել է Արդշինբանկի արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) «B+» վարկանիշը: Վարկանիշի կանխատեսումը մնացել է անփոփոխ` «Կայուն»:

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ: 2016 թ.-ի մարտին Moody’s Investors Service վերկանիշային գործակալությունը նվազեցրել է Արդշինբանկի վարկանիշը: Մասնավորապես, գործակալությունը նվազեցրել է ազգային արժույթով դեպոզիտների

երկարաժամկետ վարկանիշը և բանկի արտարժույթով հեռանկարային

և առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշը` Ba3-ից մինչև B1:

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն (ավելի վաղ` «Արդշինինվեստբանկ», վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ 2014 թվականի նոյեմբերի 31–ին) գրանցվել է 2003 թվականի փետրվարին։ «Արդշինբանկ» ՓԲԸ–ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայում Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև