Յունիբանկի սպառողական վարկերի աճը կազմել է 290%

16.03.2016 13:28
Յունիբանկի սպառողական վարկերի աճը կազմել է 290%

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը շարունակում է սպառողական վարկավորման ծավալների աճ արձանագրել և ընդլայնել շուկայի իր մասնաբաժինը:

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունն, սյս տարվա հունվար-փետրվարին բանկ են ներկայացվել 43 000 -ից ավելի սպառողական վարկային հայտեր, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն ավելի քան 290%-ով: Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը 2016 թ.–ի մարտի 1-ի դրությամբ գերազանցել է 188 000-ը:

Սպառողական վարկեր կարելի է ձևակերպել Յունիբանկի 45 մասնաճյուղերում, ինչպես նաև 50 պրոմո կետերում և բանկի հետ համագործակցող 500 առևտրային կետերում: Նշենք, որ վարկային հայտը կարելի է ներկայացնել նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Դրա համար ընդամենը պետք է լրացնել www.unibank.am կայքում կամ ֆեյսբուքայն էջում (www.facebook.com/unibankarmenia) տեղադրված պարզ ձևը:

«Առավելագունս արագ և պարզ` հենց այսպես կարելի է նկարագրել սպառողական վարկի տրամադրման գործընթացը Յունիբանկում: Մենք ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով հայաստանյան առաջատար բանկերի թվում ենք և առաջարկում ենք շահավետ պայմաններ ինչպես ապառիկ վարկավորման, այնպես էլ` կանխիկ վարկերի դեպքում: Շահավետ պայմանների և սպասարկման հարմարավետության բարձրացման շնորհիվ այս տարի ևս նախատեսում ենք սպառողական վարկավորման պորտֆելի շեշտակի աճ», - նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Նույն կերպ արագ և հարմար կազմակերպված է վարկի մարման գործընթացը: Վճարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային և համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում:

Ի դեպ` բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև