ՀՀ ԿԲ–ն 3 մլրդ դրամի կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

22.07.2016 19:08
ՀՀ ԿԲ–ն 3 մլրդ դրամի կարճաժամկետ  գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը հուլիսի 22–ին տեղաբաշխել է 3 մլրդ դրամի կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր։

Ինչպես ԿԲ մամուլի ծառայությունից տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը, տեղաբաշխվել են AMGT09239169 սերիայի պարտատոմսեր` 9 շաբաթ մարման ժամկետով։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 9  մլրդ 7 մլն դրամ, որից 8 մլրդ 475 մլն դրամը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 7.7725%` 7.9327% սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից հետո ստացված շահույթը կազմել է 2 959 741 867 դրամ ($1 – 476,15  դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև