ՀՀ ԿԲ–ն 3 մլրդ դրամ ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

29.08.2016 12:34
ՀՀ ԿԲ–ն 3 մլրդ դրամ ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկն օգոստոսի 26–ին 3 մլրդ դրամ ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGT0928A165 սերիայի պարտատոմսեր` 9 շաբաթ մարման ժամկետով:

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 5 100 մլն դրամ, որից 4 700 միլիոնը` մրցակցային:

Աճուրդին մասնակցել է 4 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 7.4460 տոկոս`  7.4800%. սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 961 411 504 դրամ ($1 – 474,85 դրամ): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև