ՀՀ ԿԲ–ն հայկական դրամաշրջանառության պատմությունը կներկայացնի Արցախում

29.08.2016 20:41
ՀՀ ԿԲ–ն հայկական դրամաշրջանառության պատմությունը կներկայացնի Արցախում

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ հռչակման 25-ամյակին նվիրված «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը կանցկացվի Ստեփանակերտում, ասվում է Հայաստանի ԿԲ Facebook–ի պաշտոնական էջում։

Միջոցառումն անցկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ համատեղ։

Հաղորդման համաձայն, ցուցահանդեսում ներկայացված կլինեն հայկական հին մետաղադրամները և թղթադրամները, ժամանակակից ՀՀ բոլոր թողարկումները, ֆինանսական և բանկային համակարգի զարգացման պատմությունը, ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ նյութերը:

«Այցելուները կարող են ծանոթանալ պատմագրական մեծ արժեք ներկայացնող Ղարաբաղի խանության մետաղադրամներին, ինչպես նաև ԼՂՀ ժամանակակից հուշանվերային թղթադրամներին եւ մետաղադրամներին»,– նշել են Հայաստանի ԿԲ–ում։

Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն նաև ԼՂՀ-ին նվիրված ՀՀ հուշադրամները։

Ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 3-13-ը (բացի կիրակի օրերից)՝ ժամը 10:00-17:00-ը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում`ք. Ստեփանակերտ, Թումանյան 59 հասցեում: Մուտքն ազատ է։ -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև