ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 67 մլն դոլար

13.09.2016 14:13
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 67 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը սեպտեմբերի 5–ից 9–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 67 մլն դոլար 1 դոլարի դիմաց 473,78 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 5,8 մլն եվրո և շուրջ 1,1 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 529.35 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,3 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 79,1 մլն դոլար, 11,8 մլն եվրո և շուրջ 471,7 մլն ռուբլի, համապատասխանաբար, 475.34 դրամ, 533.89 դրամ և 7,39 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, օգոստոսի 29–ից սեպտեմբերի 4-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 40,1 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 49,6 մլն դոլար ($1– 474.26 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև