ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 61,9 մլն դոլար

13.03.2017 13:45
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 61,9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը մարտի 6–ից 10–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 61,9 մլն դոլար 1 դոլարի դիմաց 485,53 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 7,3 մլն եվրո և շուրջ 710,5 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 511,66 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,26 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 70,5 մլն դոլար, 8,8 մլն եվրո և 394,7 մլն ռուբլի, համապատասխանաբար, 487,18 դրամ, 515,94 դրամ և 8,36 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել: Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է մայիսի 17-ին` 100 հազար դոլար գումարի չափով, երբ դոլարի փոխարժեքը կազմում էր 477,75 դրամ։

Բացի այդ, փետրվարի 27-ից մարտի 5-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 43,7 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 88,2 մլն դոլար ($1– 486,03 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև