Հայաստանի էկոնոմիկայի վերարտադրումը հնարավորություն չէ` առանց ստվերային սեկտորի կրճատման. ՀՀ վարչապետ

14.09.2016 20:32
Հայաստանի էկոնոմիկայի վերարտադրումը հնարավորություն չէ` առանց ստվերային սեկտորի կրճատման. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական տնտեսությունը վերարտադրվելու հնարավորություն չունի` առանց ստվերային սեկտորի կրճատման, չորեքշաբթի խորհրդարանում կազմակերպված կառավարական ժամի ընթացքում ասել է ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, փոփոխությունները հարկային օրենսդրության կամ այլ ոլորտներում չեն կարող օգնել տնտեսության լիարժեք վերականգնմանը և ապահովել դրա զարգացումը:

«Ես պատրաստ եմ մինչև վերջ լինել բաց, ազնիվ և անկեղծ և կարող եմ ասել, որ հայկական էկոնոմիկան հնարավորություն չունի վերականգնվել` առանց ստվերային սեկտորի կրճատման, և մենք վճռական ենք տրամադրված դրա դեմ պայքարի հարցում, քանի որ այլ տարբերակներ չունենք», - ասել է Կարապետյանը:

Ընդ որում, կառավարության ղեկավարը նշել է, որ ծանոթացել է Հարկային օրենսգրքի նոր նախագծի առաջարկին և կարծում է, որ հարկային բարեփոխումները շատ բարդ հարց է, որը ավելի մանրակրկիտ դիտարկման կարիք ունի:

Միաժամանակ վարչապետը չի համաձայնել այն մտքի հետ, որ մենաշնորհը շուկայում միշտ չէ, որ վատ է` ընդգծելով, որ ամեն ինչ կախված է մենաշնորհի բնույթից:

Կարապետյանը ընդունելի է համարել բնական մենաշնորհների առաջացումը` փոքր շուկայի և դերակատարներից մեկի ակտիվ աշխատանքի պարագայում` ի տարբերություն վարչական ռեսուրսների հաշվին մենաշնորհի ձևավորման պրակտիկային:

Սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստարոգրեց Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու հրամանը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև