ՀՀ ԿԲ նախագահը հրաժարականի դիմում կներկայացնի. թերթ

12.10.2016 12:00
ՀՀ ԿԲ նախագահը հրաժարականի դիմում կներկայացնի. թերթ

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմեբրի./ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարման համակարգում ընթացող կադրային փոփոխությունները շուտով կհասնեն նաև Կենտրոնական բանկին, գրում է «Ժողովուրդը»։

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի:

Նա ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2008-ի մայիսից, և մասնագիտական կարծիք կա, որ իր գործի գիտակն է:

Այդ պաշտոնում Ջավադյանը նշանակվեց 2008-ի ապրիլին՝ ՀՀ ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո: Ջավադյանը 2014-ի մայիսին երկրորդ անգամ վերանշանակվեց ԿԲ նախագահ: Նրա պաշտոնավարման ավարտին մնացել է երեք ու կես տարի։

ԿԲ նախագահին նշանակում է խորհրդարանը՝ վեց տարի ժամկետով, միևնույն անձը երկու անգամից ավել չի կարող այդ պաշտոնում նշանակվել:

ՀՀ ԿԲ նախագահի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից թերթը փորձել է պարզել, թե Արթուր Ջավադյանի հրաժարականի մասին լուրերը որքանով են համապատասխանում իրականությանը։

«Նման մտացածին լուրերը հարկ չենք համարում մեկնաբանել», – նշել է Բերբերյանը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև