Amazon-ի ղեկավարը մեկ ժամում կորցրել է ավելի քան 3 մլրդ դոլար

28.10.2016 16:58
Amazon-ի ղեկավարը մեկ ժամում կորցրել է ավելի քան 3 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Amazon ինտերնետ ռեիթեյլերի հիմնադիր և գլխավոր–գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսի կարողությունը հոկտեմբերի 27-ի երեկոյան նվազել է 3,2 մլդ դոլարով` հասնելով 67,5 մլրդ դոլարի ընկերության շահույթի մասին տվյալների հրապարակման առաջին ժամվա ընթացքում, որոնք կանխատեսումներից ավելի վատ արդյունքներ ունեին, հաղորդում է ամերիկյան Forbes-ը:

Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, հինգշաբթի Amazon-ը հրապարակել է հաշվետվություն, որում հայտնել է, որ 2016 թ.-ի երրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 252 մլն դոլար կամ 0,52 դոլար յուրաքանչյուր բաժնետոմսի համար: Այս ցուցանիշները կանխատեսումներից ավելի ցածր են։

Ինչպես նշում է Bloomberg-ը, վերլուծաբանները ակնկալում էին մեկ բաժնետոմսի դիմաց 0,78 դոլարի շահույթ։ Այս նորության ֆոնին, Amazon-ի արժեթղթերը NASDAQ-ի լրացուցիչ առուվաճառքի ժամանակ էժանացել են 5,7 տոկոսով` առուվաճառքի վերջում 818,36 դոլարից հասնելով մինչև 772 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց: NASDAQ–ում հիմնական առևտրային նստաշրջանի ավարտից 45 րոպե անց Amazon–ի արժեթղթերի արժեքը կազմում էր 782,1 դոլար, իսկ Բեզոսի կարողությունը գնահատվում էր 67,5 մլրդ, գրում է Forbes-ը:

Բեզոսը ներառվել էր ամենահարուստ ամերիկացիների վարկանիշում 1997 թ.–ին Amazon-ի IPO–ից հետո: Այն ժամանակ Forbes-ը նրա կարողությունը գնահատել էր 1,6 մլրդ դոլար: Այդ ժամանակվանից ի վեր` Amazon-ի բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 54000 տոկոսով: Հոկտեմբերի սկզբին  Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների վարկանիշային աղյուսակը, որում Amazon-ի հիմնադիրը զբաղեցրել է երկրորդ տեղը: Այդ ժամանակ, Forbes-ը, օգտագործելով սեպտեմբերի 16-ի դրությամբ Բեզոսի ընկերության բաժնետոմսերի արժեքի վերաբերյալ տվյալները, գործարարի կարողությունը գնահատել է 67 մլրդ դոլար: Ինչպես նշում է Forbes-ը, Ջեֆ Բեզոսը մեկ տարում կարողացել է վաստակել 20 մլրդ դոլար` ավելին, քան ցուցակի ցանկացած այլ մասնակից, և, արդյունքում, երկրորդ տեղից կարողացել է դուրս հանել Berkshire Hathaway-ի գլխավոր տնօրեն Ուորրեն Բաֆֆետին, ով Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսից հետո 15 տարի անընդմեջ զբաղեցնում էր այդ հորիզոնականը -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև