Ուկրաինայում ռուսական բանկերի կորուստները 25 մլրդ դոլար են գնահատվել

29.10.2014 12:42
Ուկրաինայում ռուսական բանկերի կորուստները 25 մլրդ դոլար են գնահատվել

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայում ռուսական բանկերի ուղիղ և անուղղակի ռիսկերի իրականացման հետևանքով առաջացած կորուստները կարող են մոտ 25 մլրդ դոլար կազմել: Ինչպես հաղորդում է Փրայմը, այս մասին չորեքշաբթի գրել է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով բանկային շուկայի աղբյուրներին:

Ինչպես գրում է թերթը, այդ գնահատականները ներկայացվել են փակ խորհրդակցության ժամանակ, որը նախորդ երկուշաբթի հրավիրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև խոշորագույն բանկերի ներկայացուցիչները:

«Կոմերսանտի» զրուցակիցներից մեկի խոսքերով՝ խորհրդակցության ժամանակ ներկայացված «հարցի գլոբալ արժեքը» կազմել է 25 մլրդ դոլար: Սակայն ինչպես նշում է մեկ այլ զրուցակից, քննարկման ընթացքում նշվել է, որ դա Ուկրաինայում ռուսական բանկերի ռիսկերի հնարավորինս զգույշ կամ կոնսերվատիվ գնահատականն է:

«Իսկ իրատեսական գնահատականը կազմում է այդ գումարի կեսը», - պարզաբանել է նա: Այսպիսով՝ խոսքը կարող է լինել 12,5 մլրդ դոլարի մասին: «Սա բոլոր ռուսական բանկերի կորուստներն են, նրանց, ովքեր վարկավորել են ռուսական ընկերությունները, որոնց բիզնեսը կապված է Ուկրաինայի հետ, իր հաշվեկշռից կամ իր ուկրաինացի «դուստրերի» հաշվեկշռից վարկեր է տրամադրել ուկրաինացի փոխառուներին», - նշում են «Կոմերսանտի» աղբյուրները:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև