ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 110 մլն դոլար

31.10.2016 14:45
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 110 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը հոկտեմբերի 24–ից 28–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 110 մլն դոլար 1 դոլարի դիմաց 474,77 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 6,5 մլն եվրո և շուրջ 1 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 515,53 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,56 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 83 մլն դոլար, 14,3 մլն եվրո և շուրջ 521,2 մլն ռուբլի, համապատասխանաբար, 475,95 դրամ, 519,32 դրամ և 7,66 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, հոկտեմբերի 17–ից 23-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 48,6 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 33,5 մլն դոլար ($1– 475,34 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև