Կոնվերս Բանկն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության մի շարք գործառույթներ կիրականացնի

09.02.2017 19:44
Կոնվերս Բանկն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության մի շարք գործառույթներ կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը փետրվարի 8-ից սկսել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության մի շարք գործառույթների իրականացումը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդման, ՀՀ արդարադատության նախարարության և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ համագործակցության շրջանակում, Բանկի «Կիլիկիա» և «Նոր Նորք» մասնաճյուղերում իրականացվում են անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և այլ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման հետ կապված գործառույթներ, ինչպես նաև մատուցվում են մի շարք այլ ծառայություններ:

«Կոնվերս բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments–ը (Արգենտինա)` 80,94 տոկոս մասնաբաժնով, Հայ առաքելական եկեղեցին` 5 տոկոս և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն` 14,06 տոկոս մասնաբաժնով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև