Հայաստանի ԿԲ–ն հստակեցրել է ոսկու պահուստների վերականգնման ծրագրերը

14.02.2017 14:32
Հայաստանի ԿԲ–ն հստակեցրել է ոսկու պահուստների վերականգնման ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արդեն քաղաքական որոշում է ընդունվել առաջիկայում ոսկու պահուստների վերականգնման համար, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Ինչպես հայտնում է պարբերականը, այդ հարցով կզբաղվի Կենտրոնական բանկը։ «Թե որքան ոսկի է կուտակվելու, դեռ պարզ չէ: Հայտնի է միայն, որ գործընթացը ունենալու է շարունակական բնույթ»,– գրում է թերթը։

Կենտրոնական բանկը հավանաբար կգնի Հայաստանում արտադրված ոսկու մի մասը: Հայաստանը 2003 թվականին վաճառեց պահուստներում առկա ամբողջ ոսկին` 1.4 տոննա:

ԿԲ–ն 2003 թվականի վերջում ընդունեց արտաքին համախառն ակտիվներում ոսկու իր պահուստից հրաժարվելու ռազմավարական որոշում։ Ասյ քայլը կարգավորիչը բացատրեց այն տարիներին ոսկու շուկայում առկա բարձր լիկվիդայնությամբ։ Կենտրոնական բանկի ոսկու պաշարի 1.4 տոննայի վաճառքից ստացվել է մոտ 17 մլն դոլար։

Ինչպես նշում է թերթը, Կենտրոնական բանկը վաճառեց ոսկին այն ժամանակ, երբ մեկ ունցիայի գինը մոտ 400 դոլար էր: Դա ոսկու ամենացածր գինն է վերջին 14 տարիների ընթացքում: Վաճառելուց անմիջապես հետո ոսկին աշխարհում սկսեց շեշտակի թանկանալ: Ներկայումս մեկ ունցիան 1200 դոլարից ավելի է: -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև