Անելիք Բանկը կտեղաբաշխի պարտատոմսերի 3-րդ տրանշը

13.03.2017 18:23
Անելիք Բանկը կտեղաբաշխի պարտատոմսերի 3-րդ տրանշը

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. 2017 թվականի մարտի 15-ից ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում Անելիք Բանկը կտեղաբաշխի իր պարտատոմսերի երրորդ՝ այս անգամ արդեն դրամային տրանշը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի պարտատոմսերի 3-րդ թողարկումը ներառելու է 20,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12.25% տարեկան տոկոսադրույքով և 2 տարի շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի կունենա բորսայի տեղաբաշխման հարթակում մարտի 15-ին:

«Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել Բանկի գլխամասային գրասենյակում կամ մնացած 13 մասնաճյուղերում: Պարտատոմսեր ձեռք բերած հաճախորդներին Անելիք Բանկն առաջարկում է մի շարք առավելություններ` ՀՀ դրամով արդեն հաստատված վարկային սահմանաչափ` գնված պարտատոմսի գումարի 50 տոկոսի չափով, Hotel Express-Anelik համատեղ բրենդային նվեր քարտ, Priority pass ծառայության տրամադրում աշխարհի 700 օդանավակայաններում, VIP-lounge ծառայության հասանելիություն ու բժշկական ապահովագրություն` կախված գնված պարտատոմսերի ծավալից: Պարտատոմսերի տեղաբաշխման նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռք բերել, կազմում է 500.000 ՀՀ դրամ: Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում»,– նշել է  Անելիք Բանկի վարչության նախագահի խորհրդական Կարեն Նալբանդյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1991 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`« Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով նրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «CreditBank S.A.L.»–ի մասնաբաժինն ավելացել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «CreditBank S.A.L.»–ը դարձել է բանկի 100 տոկոսի բաժնետեր։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD (59,7 տոկոս) և «CreditBank S.A.L.» (40,3 տոկոս)։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև