Անելիք Բանկի առաջին անգամ թողարկած անվանական արժեկտրոնային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են

10.01.2017 19:48
Անելիք Բանկի առաջին անգամ թողարկած անվանական արժեկտրոնային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկի կողմից առաջին անգամ թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը նախանշված ժամկետում ամբողջությամբ տեղաբաշխվել են, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Պարտատոմսերի ձեռքբերումը հնարավորություն է տվել մեր հաճախորդներին կատարել այլընտրանքային ներդրում, ինչը միաժամանակ ապահովում է տարեկան կայուն 6.5% եկամուտ: Հաշվի առնելով տեղաբաշխման հաջող ընթացքը նախատեսում ենք հետագայում ևս իրականացնել պարտատոմսերի թողարկում»,- ասել է «Անելիք Բանկ» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը։

Պարտատոմսերը դոլարային են, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, տոկոսների վճարման պարբերականությունը՝ 6-ամիս։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`« Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով նրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «CreditBank S.A.L.»–ի մասնաբաժինն ավելացել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «CreditBank S.A.L.»–ը դարձել է բանկի 100 տոկոսի բաժնետեր։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD–ին, որի սեփականատերը Վարդան Դիլանյանն է (59,7 տոկոս) և «CreditBank S.A.L.» (40,3 տոկոս)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև