Անելիք Բանկը հաջողությամբ տեղաբաշխել է 5-րդ թողարկման անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերը

08.12.2017 19:03
Անելիք Բանկը հաջողությամբ տեղաբաշխել է 5-րդ թողարկման անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկի 5-րդ թողարկման անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են սահմանված ժամկետում:

Պարտատոմսերը ձեռք են բերել և՛ ֆիզիկական անձիք, և՛ իրավաբանական անձիք` ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 12-ից սկսված գործընթացի արդյունքում տեղաբաշխվել է 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով պարտատոմս: Տեղաբաշխված մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 5.75 տոկոս է:

Սա Բանկի կողմից պարտատոմսերի արդեն հինգերորդ և հոբելյանական տեղաբաշխումն է: Բանկն արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսերի 5 տրանշ ընդհանուր՝ 20 մլն ԱՄՆ դոլար և 1 մլրդ ՀՀ դրամ ծավալներով:

«Պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքը վկայում է Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ շուկայում առկա մեծ հետաքրքրության մասին: Այն հետաքրքիր գործիք է ոչ միայն հաճախորդների, այլև Բանկի համար: Բանկը մտադիր է շարունակել պարտատոմսերի թողարկման իր ծրագիրը»,- ասել է Անելիք Բանկի ֆինանսական տնօրեն, վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Մելիքյանը:

Տեղաբաշխմանը կհետևի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» կորպորատիվ պարտատոմսերի բորսայական հարթակում արժեթղթերի համար երկրորդային շուկա ապահովելու նպատակով:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`«Credit Bank S.A.L.»–ը, ձեռք է բերել Բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով դրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թվականին «Credit Bank S.A.L.»–ի բաժնեմասն աճել է մինչև 89.95 տոկոս, իսկ 2013 թվականին «Credit Bank S.A.L.»–ը միավորել է «Անելիք Բանկ»–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD - 59,7% и "CreditBank S.A.L." – 40,3%։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև