ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլոր Visa քարտապաններին առաջարկում է զեղչեր և հատուկ առաջարկներ

16.03.2017 13:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլոր Visa քարտապաններին առաջարկում է զեղչեր և հատուկ առաջարկներ

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. 2017թ-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլորVisa քարտապաններին հնարավորություն է ընձեռում օգտվել «Հատուկ առաջարկից», որի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով վճարումներն ապրանքների և ծառայությունների դիմաց կլինեն ոչ միայն հարմարավետ, այլև թույլ կտան խնայել դրամային միջոցներ արտասահման մեկնելիս, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Հատուկ առաջարկի» շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները, ճանապարհորդելով Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի մի շարք երկրներում, կկարողանան ստանալ զեղչեր` մինչև 40%, օգտվել այնպիսի ակցիաներից, ինչպիսիք են մեկ ծառայություն ձեռք բերելու դեպքում երկրոդը ստանալ անվճար, խոշոր գնումներ կատարելիս` գումարի մի մասի վերադարձ, ինչպես նաև նվերներ` Visa քարտով վճարում կատարելով հետևյալ ոլորտի առևտրային կետերում. հյուրանոցներ, ռեստորաններ և սրճարաններ, թանգարաններ,թատրոններ,
հագուստի, զարդերի, աքսեսուարների, օծանելիքի, քաղցրավենիքի խանութներ, նավով, ավտոբուսով, հեծանիվով շրջագայելիս, SPA-կենտրոններ, լողավազաններ այցելելիս, VIP ծառայություններից օգտվելիս, մեքենա, մոտոցիկլ վարձակալելիս, օդապարիկով, ինքնաթիռով թռչելիս, պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանման ծառայություններից օգտվելիս, առցանց գնումներ կատարելիս:

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններին հասանելի են Visa միջազգային վճարային համակարգի հետ համագործակցող ավելի քան 70 առևտրային կազմակերպություններ, ինչպիսիք են Calvin Klein–ը, De Passion–ը, Best Western Hotels & Resorts–ը, Luxury Flight–ը, Larusmiani–ն, Benson & Clegg–ը, Princess Cruises–ը, BCBGMAXAZRIA–ն, Madam Tussauds–ն, Wilson Leather–ը, eBags–ը:

Ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է իմանալ` անցնելով հետևյալ հղմամբ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև