Visa քարտապան թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլոր Visa քարտապաններին առաջարկում է զեղչեր և հատուկ առաջարկներ

16.03.2017 13:27

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլոր Visa քարտապաններին առաջարկում է զեղչեր և հատուկ առաջարկներ

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. 2017թ-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլորVisa քարտապաններին հնարավորություն է ընձեռում օգտվել «Հատուկ առաջարկից», որի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով վճարումներն ապրանքների և ծառայությունների դիմաց կլինեն ոչ միայն հարմարավետ, այլև թույլ կտան խնայել դրամային միջոցներ արտասահման մեկնելիս, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Հատուկ առաջարկի» շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները, ճանապարհորդելով Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի մի շարք երկրներում, կկարողանան ստանալ զեղչեր` մինչև 40%, օգտվել այնպիսի ակցիաներից, ինչպիսիք են մեկ ծառայություն ձեռք բերելու դեպքում երկրոդը ստանալ անվճար, խոշոր գնումներ կատարելիս` գումարի մի մասի վերադարձ, ինչպես նաև նվերներ` Visa քարտով վճարում կատարելով հետևյալ ոլորտի առևտրային կետերում. հյուրանոցներ, ռեստորաններ և սրճարաններ, թանգարաններ,թատրոններ,
հագուստի, զարդերի, աքսեսուարների, օծանելիքի, քաղցրավենիքի խանութներ, նավով, ավտոբուսով, հեծանիվով շրջագայելիս, SPA-կենտրոններ, լողավազաններ այցելելիս, VIP ծառայություններից օգտվելիս, մեքենա, մոտոցիկլ վարձակալելիս, օդապարիկով, ինքնաթիռով թռչելիս, պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանման ծառայություններից օգտվելիս, առցանց գնումներ կատարելիս:

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններին հասանելի են Visa միջազգային վճարային համակարգի հետ համագործակցող ավելի քան 70 առևտրային կազմակերպություններ, ինչպիսիք են Calvin Klein–ը, De Passion–ը, Best Western Hotels & Resorts–ը, Luxury Flight–ը, Larusmiani–ն, Benson & Clegg–ը, Princess Cruises–ը, BCBGMAXAZRIA–ն, Madam Tussauds–ն, Wilson Leather–ը, eBags–ը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլոր Visa քարտապաններին առաջարկում է զեղչեր և հատուկ առաջարկներ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ

22.02.2017 13:41

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024