Fitch վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի վարկանիշն ու վերանայել է կանխատեսումը «Կայունի»

26.04.2017 13:35
Fitch վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի վարկանիշն ու վերանայել է կանխատեսումը «Կայունի»

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Fitch վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի վարկանիշն ու վերանայել է կանխատեսումը «Կայունի», հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է նաև Արդշինբանկի` արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) «B+» վարկանիշը:

Միաժամանակ, «Բացասական» կանխատեսումը վերանայվել է «Կայունի»:

Վարկանիշային գործակալությունը տրամադրել է վարկանիշի իր մեկնաբանությունները և, մասնավորապես, նշել, որ «բանկի վարկանիշը հիմնված է ընդունելի ֆինանսական ցուցանիշների վրա, որոնք ամրապնդված են վերականգնվող տնտեսությամբ ու արժույթի հարաբերական կայունությամբ; բանկի կապիտալի ու իրացվելիության պաշարի; տեղական շուկայում բանկի զգալի դերի (ներքին շուկայի վարկավորման 13% մասնաբաժին) վրա»:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կանխատեսման վերանայումը «Բացասականից» «Կայունի» «արտացոլում է Fitch-ի սպասումները, որ ակտիվների որակի, մասնավորապես, վերակառուցված/ռիսկային ակտիվների հետ կապված հնարավոր ռիսկերը կարող են աստիճանաբար կլանվել բանկի եկամուտներով՝ առանց կապիտալի վրա ազդեցության»:

Fitch վարկանիշային գործակալությունը նշել է նաև Արդշինբանկի կողմից Առէքսիմբանկի հետ միացման/ձեռքբերման վերջին գործարքը. «Վերջերս ավելի փոքր Առէքսիմբանկի հետ տեղի ունեցած միաձուլումը չեզոք ազդեցություն է ունեցել Արդշինբանկի վարկանիշի վրա, քանի որ Առէքսիմբանկի մասնակցությունը միաձուլված բանկի հաշվեկշռում չի գերազանցում 8%, այն դեպքում, որ Առէքսիմբանկի հաշվեկշիռն էականորեն մաքրվել է նախորդ սեփականատերերի կողմից»:

«Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ է: Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ», - հաղորդում են բանկից:

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն (ավելի վաղ` «Արդշինինվեստբանկ», վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ 2014 թվականի նոյեմբերի 31–ին) գրանցվել է 2003 թվականի փետրվարին։ «Արդշինբանկ» ՓԲԸ–ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես բերդրումների կենտրոն» ԲԲԸ-ն` 70,1 տոկոս և «Region» Financial Industrial Corporation CJSC-ն` 28,1տոկոս: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև