Յունիբանկի «Privé» մասնաճյուղը տեղափոխվել է

24.05.2017 21:03
Յունիբանկի «Privé» մասնաճյուղը տեղափոխվել է

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Յունիբանկի «Privé» մասնաճյուղը տեղափոխվել է, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, այսօր տեղի ունեցավ մասնաճյուղի նոր տարածքի հանդիսավոր բացման արարողությունը։

Մասնաճյուղի հասցեն է` ք.Երևան,  Հյուսիսային պողոտա 5/1, 1 տարածք:

«Համապատասխան եկամտի մակարդակ և կարգավիճակ  ունեցող հաճախորդներին բանկն այսուհետ կընդունի ավելի  հարմարավետ, ընդարձակ և ժամանակակից չափանիշներով գործող նորաբաց գրասենյակում»,– ասվում է հաղորդագրությունում։

Բանկից հայտնում են, որ Unibank Privé-ն իր յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերում է անհատական մոտեցում և   առաջարկում բացառիկ ֆինանսական լուծումներ:

Ներդնելով 20 մլն ՀՀ դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ` հաճախորդները դառնում են Unibank Privé-ի անդամ և հնարավորություն ստանում օգտվել բանկային ծառայությունների լայն շրջանակից: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ              աշխատում է անհատական ֆինանսական մենեջերը, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում:                   Բոլոր գործարքների անվտանգությունն ու գաղտնիությունը երաշխավորվում է։

Unibank  Privé-ի hաճախորդներին բանկն առաջարկում է պրեմիում կարգի VISA Gold և Infinite բազմարժութային քարտեր,                  որոնք ընձեռում են շուրջօրյա անհատական սպասարկման  հնարավորություն, բժշկական և իրավաբանական աջակցություն:  Հաճախորդները կարող են օգտվել նաև  Priority Pass քարտից և  մուտքի իրավունք ստանալ   120 երկրների  օդանավակայանների  900 VIP-սրահներ`     անկախ իրենց  ավիատոմսի և ավիաընկերության կարգից:

Unibank Privé-ի հաճախորդները կարող են նաև բացել մինչև 60 օր արտոնյալ ժամկետով վարկային գիծ, օգտվել կոնսյերժ                   ծառայություններից:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև