Յունիբանկը«Գևորգ Չաուշ» նոր մասնաճյուղ է բացել

04.03.2019 17:30
Յունիբանկը«Գևորգ Չաուշ» նոր մասնաճյուղ է բացել

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Յունիբանկի «Գևորգ Չաուշ» նոր մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ երկուշաբթի, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։  

Մասնաճյուղը գործում է Երևան, Բաշինջաղյան փողոց 188/5-6 հասցեում: 

Նոր մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և արժեթղթերում, կոմունալ վճարումների ընդունում և այլն: Նոր մասնաճյուղում տեղադրված են նաև Յունիբանկի տերմինալներ, որպեսզի հաճախորդներն ինքնուրույն իրականացնեն բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարումներ:

«Մեր հաճախորդների թիվը գնալով աճում է: Նրանց համար հարմարավետ սպասարկում ապահովելու նպատակով մենք որոշեցինք նոր մասնաճյուղեր բացել ծանրաբեռնված շրջաններում: «Գևորգ Չաուշ»-ը մեր 47-րդ մասնաճյուղն է և ինչպես բոլորը, աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով` ապահովելով արագ և որակյալ սպասարկում:  Համեցեք մեր նոր մասնաճյուղ, սիրով սպասում ենք մեր հաճախորդներին», - նշեց  Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:  

Այս տարի Յունիբանկը նախատեսում է 5 նոր մասնաճյուղ բացել նաև մարզերում` Վանաձոր, Մասիս, Ապարան, Արարատ և Սիսիան քաղաքներում: 

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև