ՎՏԲ-Հայաստան Բանկը հրավիրում է «ՎՏԲ Կրեմլի Գավաթ» Թենիսի միջազգային մրցաշարին

02.10.2017 12:50
ՎՏԲ-Հայաստան Բանկը հրավիրում է «ՎՏԲ Կրեմլի Գավաթ» Թենիսի միջազգային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հրավիրում է «ՎՏԲ Կրեմլի Գավաթ» Թենիսի միջազգային մրցաշարին։

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, ՎՏԲ-Հայաստան Բանկի այն հաճախորդները, ովքեր «Յունիստրիմ»  դրամական փոխանցումների համակարգով ստանում կամ ուղարկում են դրամական փոխանցումներ Մոսկվա և հակառակ ուղղությամբ մինչև 2017 թ.–ի հոկտեմբերի 13–ը կստանան հրավեր «ՎՏԲ Կրեմլի Գավաթ»  Թենիսի միջազգային մրցաշարին, որն անցկացվելու է 2017 թ. հոկտեմբերի 14-ից 19-ը (ոչ եզրափակիչ օրերին):

«ՎՏԲ Կրեմլի Գավաթի» մրցաշարի ֆլայեր ստանալու համար (հանդիսատեսների տրիբունաներ)հաճախորդներին անհրաժեշտ կլինի ուղարկել փոխանցում ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղից «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգով ավելի քան 1.000 USD/1.000 ԵՎՐՈ/60.000 RUR/480.000AMD չափով կամ հաշվեգրել փոխանցումը քարտին VTB Transfer ծառայության միջոցով` զանգահարելովԲանկի Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

«Հաճախորդին տրամադրվում է մասնակցությունը հաստատող ֆլայեր, որը հետագայում «ՎՏԲ ԿրեմլիԳավաթ» Թենիսի միջազգային մրցաշարի դրամարկղում կարող է փոխարինվել տոմսով», – նշվում է բանկի հաղորդագրության մեջ։

Հրավերը կարող է ձևակերպվել ինչպես ՀՀ-ում գտնվող ուղարկողի/ստացողի անունով, այնպես էլ ՌԴ-ում գտնվող ստացողի/ուղարկողի անունով (հաճախորդի ցանկությամբ):

Բանկից նաև նշում են, որ «Յունիստրիմ» համակարգով դրամական փոխանցումների համար միջնորդավճարը սկսվում է դրամական փոխանցման գումարի 0.5% - ից: ՀՀ դրամով դրամական փոխանցումների ուղարկումը կամ վճարումն անվճար է:

Ակցիային մասնակցելու մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև