Հայաստանի ամենահիփոթեքային բանկերի հնգյակը

10.11.2017 15:59
Հայաստանի ամենահիփոթեքային բանկերի հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակում է Հայաստանի առևտրային բանկերի հիփոթեքային պորտֆելի 2017 թվականի առաջին 9 ամիսների ռենկինգը:

Հայկական առևտրային բանկերը տրամադրում են հիփոթեքային վարկեր ինչպես սեփական միջոցների հաշվին, այնպես էլ պետական ծրագրերի շրջանակում։ Բանկերի եռամսյա հաշվետության համաձայն, հիփոթեքային վարկերի ծավալը 2017 թվականի ինն ամիսների ընթացքում կազմել է 199,4 մլրդ դրամ։

Հիփոթեքային պորտֆելի առաջին հնգակում են` Արդշինբանկը, Կոնվերս Բանկը, Ամերիաբանկը, Արարատբանկը և «HSBC Բանկ Հայաստանը»–ը։ Առաջատար հնգյակի հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է բանկային համակարգի հիփոթեքային պորտֆելի ամբողջ ծավալի 53,2%–ը կամ 106,2 մլրդ դրամ։

«ԱՌԿԱ»–ի ռենկինգի առաջին հորիզոնականը 2017 թվականի 9 ամիսների արդյունքներով զբաղեցրել է Արդշինբանկը։ Բանկի հիփոթեքային պորտֆելը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 28,8 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 21,5 տոկոսով։

Ռենկինգի երկրորդ հորիզոնական է զբաղեցրել է Կոնվերսբանկը, որի հիփոթեքային պորտֆելը սեպտեմբերի վերջի տվյալներվ կազմել է 26 մլրդ դրամ` ավելանալով 25,6 տոկոսով։

Երրորդ հորիզոնականն «ԱՌԿԱ»–ի ռենկինգում զբաղեցնում է Ամերիաբանկը, որը 2017 թվականի 9 ամիսների արդյունքներով ավելացրել է հիփոթեքային պորտֆելը 14,3 տոկոսով` մինչև 22,3 մլրդ դրամ։

Չորրորդ հորիզոնակում է Արարատբանկը։ Բանկի հիփոթեքային պորտֆելը հաշվետու ժամանաշրջանում կազմել է 15,5 մլրդ դրամ (անկում 1,89%–ով),

Հինգերորդ հորիզոնականում է «HSBC Բանկ Հայաստան»–ը, որի հիփոթեքային պորտֆելը երրորդ եռամսյակի վերջում կազմել է 13,3 մլրդ դրամ` կրճատվելով 11,3 տոկոսով։

Ինչպես երևում է ՀՀ Կենտրոնական Բանկի վերջին տվյալներից, հիփոթեքային վարկի միջին տոկոսադրույքները օգոստոսի վերջին կազմել է 11,8 տոկոս դրամ, իսկ դոլարով արտահայտված` 10,8%։

Հիփոթեքային պորտֆելի մեծության բանկի ռենկինգի աղբյուր է հանդիսացել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը»տեղեկագիրը։

Բանկերի հնգյակն ըստ հիփոթեքային վարկավորման

 

  Բանկեր 31.12.2016 г.

հազ.դրամ

30.09.2017 г.

հազ.դրամ

1 Արդշինբանկ 23,744,416 28,878,965
2 Կոնվերս բանկ 20,706,198 26,080,437
3 Ամերիաբանկ 19,507,410 22,376,475
4 Արարատբանկ 15,882,944 15,535,845
5 HSBC Բանկ Հայաստան 15,034,500 13,361,516
Ընդամենը  94,875,468 106,233,238

Այս տեղեկագրի և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտների ձեռք բեռման համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին` [email protected]։ –0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև