ՅՈՒՆԻՍՏՐԻՄ–ը գործարկել է բջջային հավելված ցանկացած բանկի քարտից իրականացվող դրամական փոխանցումների համար

05.12.2017 20:32
ՅՈՒՆԻՍՏՐԻՄ–ը գործարկել է բջջային հավելված ցանկացած բանկի քարտից իրականացվող դրամական փոխանցումների համար

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՅՈՒՆԻՍՏՐԻՄ Փոխանցումներ բջջային հավելվածի օգնությամբ կարելի է արագ և հարմարավետ կատարել դրամական փոխանցումներ իրական ժամանակի ռեժիմով դեպի Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Վրաստան, ինչպես նաև Հեռավոր արտասահմանի երկրներ` օգտագործելով ցանկացած բանկի կողմից թողարկված VISA, Mastercard/Maestro, ՄԻՐ քարտերը և վճարելով կանխիկ ՅՈՒՆԻՍՏՐԻՄ դրամական փոխանցումների միջազգային վճարային համակարգի գրասենյակներում, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

ՅՈՒՆԻՍՏՐԻՄ Փոխանցումներ հավելվածը կոչված է առավելագույնս դյուրացնել ՅՈՒՆԻՍՏՐԻՄ համակարգով բանկային քարտերից գումար փոխանցելու ընթացակարգը։ Հավելվածը թույլ է տալիս պահպանել մի քանի բանկային քարտերի տվյալներ, կազմել փոխանցումները ստացողների հարմար ցուցակներ, ծանոթանալ գործառնությունների պատմությանը և կատարված փոխանցումների ակտուալ կարգավիճակին։ Փոխանցման կատարման մասին օգտատերը տեղեկանում է push ծանուցման միջոցով։

«Հավելվածը ստեղծելից փորձել ենք հաշվի առնել ֆինանսական ոլորտի հիմնական բջջային միտումները և ստեղծել հաճախորդի համար առավելագույնս հարմար ու անվտանգ հավելված։ Օգտատերերին հասանելի է հավելվածում ավտորիզացիայի ծառայությունը մատնահետքի միջոցով, գեոլոկացիայի ծառայությունը, որը ցույց կտա, թե որտեղ են գտնվում ՅՈՒՆԻՍՏՐԻՄ–ի մոտակա գրասենյակները, որտեղ կարելի է ստանալ փոխանցումը, հնարավորություն կա նաև իրար կապել մի քանի բանկային քարտեր, իմանալ, թե որ փուլում է գտնվում փոխանցումը և այլ ժամանակակից հնարավորություններ։ Հավելվածի ինտերֆեյսը հասանելի է ռուսերեն և անգլեներով լեզուներով։ Այս հավելվածը ՅՈՒՆԻՍՏՐԻՄ կայքից առցանց փոխանցումների զարգացման շարունակությունն է»,– նշել է «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» առևտրային բանկ բաժնետիրական միության նախագահ Կիրիլ Պալչունը։

Բջջային հավելվածը ՅՈՒՆԻՍՏՐԻՄ առցանց ծառայության զարգացման հաջորդ քայլն է, որն ավելացնում է ծառայության որակն ու հարմարավետությունը հաճախորդների համար։ Հավելվածի միջոցով փոխանցում հնարավոր է կատարել 23 երկիր։ Փոխանցված գումարը կարելի է ստանալ ՅՈՒՆԻՍՏՐԻՄ–ի կամ երկրում գործող գործընկերների գրասենյակում փոխանցումից անմիջապես հետո։

Ավելի ուշ կհամալրվի փոխանցումներ ուղարկելու երկրների ցանկը։ Առաջիկայում նախատեսվում է հավելվածում ավելացնել նոր ֆունկցիաներ, որոնք պահանջված են համակարգի հաճախորդների կողմից։

Հավելվածը հասանելի է App Store–ում և Google Play Market–ում։

«ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» առևտրային բանկ բաժնետիրական միությունը համանուն վճարային համակարգի օպերատորն ու հաշվարկային կենտրոնն է, որն առաջատար դիրք է զբաղեցնում Ռուսաստանի և ԱՊՀ–ի դրամական փոխանցումների շուկայում։ Այսօր դրամական փոխանցումների ավանդական բիզնեսից բացի, ՅՈՒՆԻՍՏՐԻՄ–ն իր հաճախորդներին առաջարկում է մի շարք հարմարավետ և հուսալի վճարային ծառայություններ, որոնք կոչված են բավարարել հաճախորդների (ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց) ամենօրյա պահանջները։

«ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» դրամական փոխանցումների միջազգային վճարային համակարգն աշխատում է աշխարհի 200 երկրներում ավելի քան 280 հազար կետերի միջոցով, այդ թվում` ինքնասպասարկման տերմինալներով։ Համակարգի գործընկերներն են ավելի քան 400 ֆինանսական ինստիտուտներ։ «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ»–ին ՌԴ ԿԲ–ի կողմից 2015 թ.–ի փետրվարի 25–ին շնորհվել է ազգային նշանակության կարգավիճակ։

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիստրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև