Նոր ակցիա. Յունիբանկն առաջարկում է SWIFT-ով փոխանցումներ ընդամենը 0.05 % սակագնով

17.05.2018 10:34
Նոր ակցիա. Յունիբանկն առաջարկում է SWIFT-ով փոխանցումներ ընդամենը 0.05 % սակագնով

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./ԱՌԿԱ/. Ապահովության և հարմարավետության շնորհիվ դրամական փոխանցումների SWIFT միջազգային համակարգն այսօր աշխարհում ամենապահանջված համակարգերից մեկն է:

SWIFT համակարգով կարելի է ցանկացած մեծության գումար փոխանցել Հայաստանից արտերկիր կամ հակառակ ուղղությամբ, ինչպես նաև վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց:

 Հաշվի առնելով հաճախորդների պահանջարկը, Յունիբանկն իրականացնում է նոր ակցիա, որի շրջանակում առաջարկում է մատչելի սակագներ SWIFT դրամական փոխանցումների ամենապահանջված ուղղությունների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով հաշիվներից փոխանցումներն իրականացվում են 0.05 % սակագնով: Իսկ, եթե հաճախորդը նախորդ ամսվա ընթացքում ընթացիկ դրամային հաշվին ապահովել է 15 մլն ՀՀ դրամ և ավելի միջին օրական մնացորդ կամ կատարել է 50 000 ԱՄՆ դոլարին համարժեք և ավելի փոխարկումներ, ապա ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուբլով հաշվիներից փոխանցումները կատարվում են անվճար:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև