«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2018թ. 1–ին եռամսյակի մամուլի վարկանիշը

09.04.2018 16:24
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2018թ. 1–ին եռամսյակի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2018 թվականի առաջին եռամսյակի մամուլի վարկանիշը, որի արդյունքներով, առաջատարներն են` 1. ՎՏԲ–Հայաստան բանկը, 2. Ամերիաբանկը, 3.Յունիբանկը, 4. Անելիք բանկը, 5. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ը։

Հարկ է նշել, որ «ԱՌԿԱ»-ի 2018 թ.-ի առաջին եռամսյակի մամուլի վարկանիշում 17 առևտրային բանկերից մամուլի տեղեկատվություն է արձանագրվել 13 բանկերի վերաբերյալ։

2018 թվականի առաջին եռամսյակում բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 941,3` 2017 թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատ նվազելով 5.8 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2017 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 999,5)։ Միաժամանակ, 2017 թ.–ի չորրորդ եռամսյակի համեմատ, բանկերի ԸՎՑ–ն նվազել է 20.2 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2017 թ.–ի չորրորդ եռամսյակում կազմել է 1179.3)։

Հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական վարկանիշը 2018 թ.–ի առաջին եռամսյակում,  2017 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է` 750,9 –ից  դառնալով 720,7 (ԸՎՑ–ն 2017 թ.–ի չորորդ եռամսյակում կազմել է 1179.29)։

Հինգ առաջատար բանկերի ընդհանուր մասնաբաժինը մամուլի վարկանիշի ընդհանուր ծավալից կազմել է 77 տոկոս (ԸՎՑ–ն 2017 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 75%, իսկ 2017 թ–ի չորրորդ եռամսյակում`65%)։

Տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար «ԱՌԿԱ» գործակալությունն օգտագործել է «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Ժամանակ», «Ժողովուրդ» տպագիր լրատվամիջոցների նյութերը։ Էլեկտրոնային աղբյուրներից ընտրվել են Panarmenian–ը, ARKA–ն, Newsarmenia–ն, Armbanks–ը, Banks–ը, Banker–ը, Arminfo–ն, Finport–ը, Panorama–ն, Lragir–ը.

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» տեղեկագրում (#03 (31), 2017 թ.–ի երրորդ եռամսյակ)։ -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև