Կոնվերս Բանկի աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ արգենտինացի գրող Խուլիո Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

18.05.2018 18:47
Կոնվերս Բանկի աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ արգենտինացի գրող Խուլիո Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/.  Մայիսի 18-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ արգենտինացի նշանավոր գրող Խուլիո Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, գրականության, արվեստի և բիզնես ներկայացուցիչներ: Միջոցառման աջակիցն էր Կոնվերս Բանկը:

«Ցատկախաղը» փորձարարական վեպ է, որն իր խաղերով, գիտափորձերով ու լեզվով իրական հեղափոխություն կատարեց գրական աշխարհում` ուրվագծելով ժամանակակից վեպի նոր սահմանները: Այն հայերեն է թարգմանվել Արգենտինայի Արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության «Programa Sur» ծրագրի շրջանակներում՝ արգենտինական գրականության հանրայնացման նպատակով:

«Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թագմանությունը հայ ընթերցողին հնարավորություն կտա նոր դիտանկյունից ծանոթանալ արգենտինական մշակույթի և մտածողության առանձնահատկություններին, հասկանալ դրանց խորությունը և սիրել արգենտինական մշակույթը»,- իր խոսքում ասել է Հայաստանում Արգենտինայի Արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

«Ցատկախաղը» դուրս է դասական վեպի մասին եղած պատկերացումներից:
Հեղինակը ընթերցողին դրդում է հարցադրումների ու ներքաշումգաղափարների քննարկման մեջ, կոտրում է  կարծրատիպեր, վերանայում էսերն ու սիրային հարաբերությունները նկարագրող  լեզուն»,- ասաց գրքի թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանը:

«Կորտասարն այն գրողն է, որի ստեղծագործությունների խորությունը, լեզուն և դեպքերի սրընթաց զարգացումը միշտ զարմացնում են ընթերցողին՝ թույլ չտալով «կտրվել գրքից»: Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է եկել որպես Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությունների աջակից: Մենք ուրախ ենք, որ կարողացանք մեր համեստ լուման ներդնել նաև այս գեղեցիկ նախաձեռնության իրականացման մեջ»,- ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Շնորհանդեսի ընթացում խոսքով հանդես եկան նաև հյուրեր՝ կարևորելով նման բարձրարժեք գործերը հայերեն թարգմանությամբ հայ ընթերցասերներին ներկայացնելու անհրաժեշտությունը:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև