Յունիստրիմ բանկի կապիտալը գերազանցել է 1 մլրդ ռուբլին

06.06.2018 19:52
Յունիստրիմ բանկի կապիտալը գերազանցել է 1 մլրդ ռուբլին

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. 2018 թվականի մայիսի 1–ի դրությամբ, «Յունիստրիմ» ԲԸ ԱԲ–ի կապիտալը, կարգավորիչ հաշվետվության տվյալներով, կազմել է 1 մլրդ ռուբլի, հայտնում են ընկերությունից։

Ըստ հաղորդման, Н1.0 կապիտալի բավարարության նորմատիվը կազմել է 20,93% (նվազագույն ընդունելի ցուցանիշը` 8%), Н2 ակնթարթային լիկվիդայնության նորմատիվը կազմել է 94,43% (նվազագույն ընդունելի ցուցանիշը`15%), Н3 ընթացիկ լիկվիդայնության նորմատիվը կազմել է 116,04% (նվազագույն ընդունելի ցուցանիշը` 50%)։ Ոչ պակաս, քան 1 մլրդ ռուբլու չափով կապիտալի առկայությունը պարտադիր պահանջ է բանկի կողմից ունիվերսալ արտոնագիր ստանալու համար` «Բանկերի և բանկային գործունեության» 395-1 ФЗ որոշման համապատասխան։

Դեպի ԱՊՀ երկրներ Յունիստրիմ միջազգային վճարային համակարգով 2018 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում դրամական փոխանցումների ծավալն աճել է 12 տոկոսով։ Ռուսաստանի բանկի տվյալներով, 2018 թվականի առաջին եռամսյակում Յունիստրիմի շուկայի բաժնեմասը Ռուսաստանից կատարված անդրսահմանային փոխանցումների մասով կազմել է 30% (այդ թվում` ԱՊՀ երկրներ` 29%)։ Առավել նշանակալի ուղղությունների թվում ծավալների առավելագույն աճ է նշվում դեպի ԱՊՀ երկրներ և Վրաստան`Հայաստան (+21%), Վրաստան (+19%), Ղրղըզստան (+14%); Հեռավոր արտասահման` Սլովակիա (+38%), Վիետնամ (+20%), Ֆիլիպիններ (+16%)։ Բանկի շահույթն ըստ 2018 թվականի առաջին եռամսյակի հաշվետվության տվյալների կազմել է 50.6 մլն ռուբլի։

«Ունիվերսալ արտոնագիրն անհրաժեշտ է Բանկի հետագա հաջող զարգացման և վճարային համակարգի հետագա հաջող զարգացման համար։ Դա թույլ է տալիս բարձրորակ ծառայություն մատուցել մեր բիզնեսի բոլոր սեգմենտներին, ստեղծել լավագույն շուկայական պրակտիկաներին համապատասխան նոր պրոդուկտներ»,– նշել է «Յունիստրիմ» ԲԸ ԱԲ վարչության նախագահ Կիրիլ Պալչունը։

«Յունիստրիմ» ԲԸ ԱԲ տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանի խոսքով, մենեջմենթի հաջող աշխատանքի շնորհիվ, Յունիստրիմը զգալի ֆինանսական արդյունքներ է ցույց տվել 2017 թվականին և շարունակում է դրանք ցույց տալ 2018 թվականին։ «Այսպես, կապիտալի շահութաբերությունը 2018 թվականի մայիսի 1–ի դրությամբ կազմում է 15.73 տոկոս։ Հաշվի առնելով դա` մենք մայիսին որոշում ենք կայացրել ավարտին հասցնել Բանկի կապիտալացումը` ունիվերսալ արտոնաֆրի պահանջներին համապատասխանելու նպատակով հետագա հաջող զարգացման համար»,– եզրափակել է Զաքարյանը։

Յունիստրիմն ակտիվ զարգացնում է սպասարկման սեփական գրասենյակների ցանցը Ռուսաստանում։ Այսպես, տարեսկզբից սեփական ցանցի գրասենյակների թիվն ավելացել է 35 գրասենյակով և կազմել է 314 գրասենյակ։ Բջջային ռիթեյլի ցանցի զարգացումն ակտիվ փուլում է։

2018 թվականի փետևվարին Յունիստրիմի փոխանցումները հասանելի են դարձել «ՍՎՅԱԶՆՈՅ» («Սվյազնոյ Լոգիստիկա» ԲԸ)։ Դրանք ավելի քան 2800 հարմարավետ սրահներ են Ռուսաստանի 1030 քաղաքաներում։ Յունիստրիմը նաև հաջողությամբ իրագործում է դրամական փոխանցումների համատեղ նախագիծ Tele2 վաճառքների գրասենյակներում։

Յունիստրիմ բանկի կողմից VISA–ի հաճախորդների համար թողարկած քարտերի թիվն ավելացել է գրեթե 5 անգամ` 2017 թվականի արդյունքներով գերազանցելով 100 000–ը։ Յունիստրիմը VISA միջազգային վճարային համակարգի և ՄԻՐ ազգային վճարային համակարգի պրինցիպալ է։

Յունիստրիմի բիզնեսի զարգացման կարևոր ուղղությունը իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների հաշվարկադրամարկղային սպասարկումն է։ Բանկի հուսալիությունը պայմանավորված է նրանով, որ բանկը չի աշխատում բարձր ռիսկային սեգտենտների բնագավառում, գործունեություն չի իրականացնում մանրածախ վարկավորման շուկայում։ Բանկն առաջարկում է հաշվարկադրամարկղային սպասարկման ծառայությունների ամբողջ շրջանակա` հաշվի բացում, աշխատավարձային նախագծեր գրավիչ սակագներով, բանկային տուփերի վարձակալություն, ինտերնետ բանկ, առևտրային և ինտերնետ էքվայրինգ, ինչպես նաև ինկասացիայի ծառայություններ։

Յունիստրիմը հանցավոր ուղիով ստացված եկամուտների օրինականացման դիմայակության, ահաբեկչության ֆիանանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ միջգերատեսչական հանձնաժողովին առընթեր Կոմպլաենսի խորհրդի ակտիվ անդամ է։  -0-

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև