Եվրոպական բանկերի խնդիրները կարող են կապիտալների հոսքեր առաջացնել

06.08.2013 13:40
 Եվրոպական բանկերի խնդիրները կարող են կապիտալների հոսքեր առաջացնել

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի կեսօրին եվրոյի արժեքը հասավ 1.329 ԱՄՆ դոլարի։ Խաղացողները եվրո են ձեռք բերում, քանի որ 2008 թվականի ճգնաժամի ֆունդամենտալ խնդիրը` բանկերի կապիտալի բավարարությունը, ընդհանուր առմամբ բանկային համակարգում լուծված է։ Սակայն աշխարհում մինչ օրս գոյություն ունեն բանկեր, որոնք ծանր ժամանակներ են ապրում։

Natixis–ը կգնա զոհերի

Natixis–ը 500–ից 700 աշխատատեղ կկրճատի մինչև 2013 թվականի ավարտը, հաղորդում է Reuters–ը` հղում անելով ֆրանսիական ԶԼՄ–ներին։ Բանկը մի շարք դեպարտամենտներ է վերակազմավորում, իսկ կրճատման տակ ընկած աշխատակիցներին կառաջարկվեն զանազան տարբերակներ, այդ թվում` կենսաթոշակի անցնելը կամ այլ ստորաբաժանումներ անցնելն աշխատավարձի կրճատմամբ, հաղորդում է rbc.ru–ն։

Արհմիության հետ բանակցությունները սկսվել են հունիսին և կշարունակվեն մինչև սեպտեմբեր։ Այս տարվա նոյեմբերին Natixis–ն ընկերության զարգացման նոր ծրագիր կներկայացնի։ Բանկը 2013 թվականի առաջին եռամսյակում զեկուցել է 337 մլն եվրոյի զուտ շահույթի մասին։

HSBC–ն կկրճատի ծախսերը

Միաժամանակ բրիտանական HSBC Holdings–ը կդադարեցնի տարբեր երկրների ավելի քան 40 դիվանագիտական ներկայացուցչությունների սպասարկումը։ Պատճառն ընկերության` ծախսերը կրճատելու ձգտումն է, հաղորդում է Բի–բի–սին։

Բանկի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել սպասարկման առանձին դեպքերը` հիշեցնելով, որ HSBC–ն 2011 թվականի մայիսին իր հաճախորդների գնահատումն է անցկացնում հինգ չափանիշներով` միջազգային հանրության ինտեգրում, տնտեսական զարգացման մակարդակ, շահութաբերություն, սպասարկման արժեք ու լիկվիդայնություն։ Դիվանագիտական ներկայացուցիչների հետ աշխատանքը, բանկի կանոններով, նույնպես պետք է ընկնի վերոնշյալ չափանիշների տակ։

HSBC–ի որոշումը քննադատություն է առաջացրել Մեծ Բրիտանիայի իշխանությունների և դիվանագիտական հանրության կողմից։ Հաճախորդների թվում, որոնցից բանկը մտադիր է հրաժարվել, Վատիկանի, Բենինի և Պապուա Նոր Գվինեայի ներկայացուցչություններն են։ Նրանց մինչև 60 օր է տրվում` նոր բանկ գտնելու համար։

Առաջատար եվրոպական բանկերը հինգերորդ տարին է, ինչ շարունակում են կրճատել ծախսերը, ոչ միայն բանկի, այլ նաև ցանկացած բիզնեսի համար չափազանց ծանր պայմաններում ապրելու համար։ Արժութային շուկայի խաղացողները, տեսնելով եվրագոտու բանկային հատվածի հսկայական խնդիրները, փորձում են խուսափել եվրոյից` նրանք հասկանում են, որ բանկերի հատվածի խնդիրների ազդեցության տակ ԵԿԲ–ն ստիպված կլինի զիջումների գնալ և սկսել փրկել Եվրոպայի վարկային կազմակերպությունները։ Այդ ժամանակ ԴՊՀ–ն կարող է ավարտել QE -3–ի ակտիվ փուլը, և արժութային շուկայի մեծ ճոճանակը եվրոյից դեպի դոլար կճոճվի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև