Կոնվերս բանկը մասնակցել է և աջակցել է Երևանի Վազքի մարաթոնին

22.10.2018 16:00
Կոնվերս բանկը մասնակցել է և աջակցել է Երևանի Վազքի մարաթոնին

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը աջակցությամբ հոկտեմբերի 21-ին  կայացավ  Երևանի վազքի մարաթոնը:

Հանրության  շրջանում այս միջոցառման նկատմամբ մեծ հետաքրքրության շնորհիվ մարաթոնն ընդգրկվել էր Երևանի 2800-ամյակի միջոցառումների ցանկում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Կոնվերս Բանկը կարևորում է  առողջ ապրելակերպի խրախուսումը՝ պարբերաբար մասնակցելով ու ֆինանսավորելով սպորտի հանրայնացմանն ուղղված տարբեր ծրագրեր: Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակներում, այս տարի, մեր աջակցությամբ է անցկացվել նաև Yerevan Spring Run-ը: Իսկ մեկ այլ նախաձեռնության շրջանակներում Երևանում, մարզերում և Արցախում մարզահրապարակների շինարարություն է սկսվել»,- ասել է  Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարինա Վոլկովան՝ հավելելով, որ Երևանի Վազքի մարաթոնի կազմակերպմանը Կոնվերս Բանկը աջակցել է նաև նախորդ տարի:

Այս տարի մարաթոնին մասնակցել է մոտ 2500 վազորդ: Երեւանի մարաթոնի մասնակիցները, ըստ տարիքային խմբերի և փորձառության, մրցել են հինգ վազքատարածություններում՝ երեխաների հաղթահարել  են 1կմ, սկսնակ վազորդները՝ 5կմ  և 10 կմ, իսկ փորձառու վազորդները՝  31,1 կմ և 42,2 կմ վազքուղիները:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև