13.02.2018 18:08
ԵՐԵՎԱՆ. 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2017 թ.–ի 4-րդ մամուլի վարկանիշը, որի արդյունքներով, առաջատարներն են` 1. Ամերիաբանկը, 2. Անելիք բանկը, 3. Արդշինբանկը, 4. Արարատբանկը, 5. ՎՏԲ–Հայաստան բանկը.
«ԱՌԿԱ»-ի 2017 թ.-ի մամուլի վարկանիշում ներառվել են Հայաստանում գործող բոլոր 17 առևտրային բանկերը:
Ըստ այդմ, Բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 3818,97` 2016 թ.–ի համեմատ նվազելով 34 տոկոսով:
Ինչպես ցույց է տվել բանկերի մամուլի ազդանշանները եռամսյակային կտրվածքով, առավելագույն տեղեկատվական ակտիվությունը եղել է 2017 թվականի երկրորդ կիսամյակում: Այդ կիսամյակի մամուլի տարվա ընդհանուր մուտքերի բաժինը կազմել է 29,9%:
«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշի առաջատար բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը 2017 թ.–ին, 2016 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է` 2337.3` ընդդեմ 2016 թ.-ի 4237.3-ի: Ընդ որում, առաջատար հնգյակին բաժին է հասել տարեկան ընդհանուր տեղեկատվության 61,2 տոկոսը:
Հատկանշական է, որ 2017 թ.–ի արդյունքներով, մամուլի վարկանիշում առաջատար դիրքը զբաղեցրել է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը մամուլի վարկանիշում կազմել է 20,6 տոկոս: Ընդ որում, Ամերիաբանկի ԸՎՑ-ն 2017-ին կազմել է 786` ընդդեմ 2016 թ.-ի 1278.9։
Այնուհետև Անելիք բանկն է` 13,1 տոկոս մասնաբաժնով, ԸՎՑ–ն կազմում է 499,7` 2016 թ.-ի 602.2–ի համեմատ:
Երրորդ տեղում է Արդշինբանկը` 9,3 տոկոս մասնաբաժնով, ԸՎՑ–ն` 356,3` ընդդեմ 2016 թ.-ի 105,07 համեմատ:
Չորրորդ տեղում է Արարատբանկը` 9.1 տոկոս մասնաբաժնով կամ 348,5` 2016 թ.-ի 1340,35 համեմատ:
Առաջատարների հնգյակը եզրափակում է ՎՏԲ–Հայաստան բանկը, որի ԸՎՑ-ի մասնաբաժինը կազմել է 9,1 տոկոս կամ 345.9` ընդդեմ 2016 թ.-ի 759,32-ի:
Հիշեցնենք, որ «ԱՌԿԱ» գործակալության 2016 թ.–ի մամուլի վարկանիշը հետևյալ տեսքն ուներ` 1. Արարատբանկը, 2. Ամերիաբանկը, 3. ՎՏԲ–Հայաստան Բանկը, 4. Յունիբանկը, 5. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ։
«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։
Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» տեղեկագրում #04 (32), 2017 թ.–ի չորրորդ եռամսյակ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: