«Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ կիրականացվեն նոր ծրագրեր (ՎԻԴԵՈ)

10.05.2019 17:20
«Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ կիրականացվեն նոր ծրագրեր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./ԱՌԿԱ/. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է տարեսկզբին հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները:

Այս տարի հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթին դիմել են շուրջ 250 անհատ և կազմակերպություն` ներկայացնելով սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանի ուղղությունների զարգացմանը վերաբերող ծրագրեր, հաղորդում են ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՑ։

Հայտարարված մրցույթի արդյունքում որոշվել է աջակցություն ցուցաբերել 3  նոր ծրագրի:

  1.  «Կայուն զարգացման հայկական հիմնադրամին»` ՀՀ տարբեր մարզերում ֆրանսերեն լեզվի նորարարական դասասենյակներ ստեղծելու նպատակով։
  2. «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ին, որը նախաձեռնում է զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների, նրանց քույր-եղբայրների, ինչպես նաև տվյալ վարչական շրջանում բնակվող սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների երեխաների զարգացման, ուսուցման և հանգստի կազմակերպման համալիր ծրագիր։
  3. «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան» ՀՈԱԿ-ին`թանգարանը ժամանակակից թվային գործիքով` քառալեզու աուդիոգիդերով համալրելու նպատակով:

 ‹‹Մինչ այսօր հիմնադրամն աջակցել է 9 կազմակերպության, ինչը հնարավորություն է ընձեռել մի շարք առանցքային ոլորտներում կյանքի կոչել հասարակության համար օգտակար և հեռանկարային ծրագրեր: Այս տարի հիմնադրամի խորհրդի կողմից ընտրված 3 ծրագրերը ևս այս տրամաբանության շրջանակում են»,-իր խոսքում նշել է հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը  ստեղծվել է 2015թ.-ին` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի  և  Գիշյան ընտանիքի կողմից:

Մանրամասն՝ տեսանյութում։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև