Հայաստանում տուգանք է նախատեսված վարկային միջնորդների գովազդի համար

03.06.2019 13:51
Հայաստանում տուգանք է նախատեսված վարկային միջնորդների գովազդի համար

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որոնք նախատեսում են վարչական տուգանք առանց ԿԲ արտոնագրի վարկային միջնորդների գովազդի համար։

Օրինագծին կողմ է քվեարկել 111 պատգամավոր, ձեռնպահ և դեմ քվեարկած պատգամավորներ չեն եղել։  

Օրինագծի հեղինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով, խնդիրը բավականին ակտուալ է երկրի համար, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ և ընկերություններ, հանդես գալով որպես միջնորդ, գանձում են լրացուցիչ վճար բանկ և վարկային կազմակերպություն ուղորդելու համար։

«Բազմաթիվ երկրներում իշխանությունները դիմում են սոցիալական ցանցերին` խնդրելով արգելափակել նման անօրինական գովազդը», – նշել է Թանդիլյանը։

Նրա խոսքով, խնդիրը լուծելու համար բավարար չէ միայն օրենքի ընդունում, հարկավոր է ներգրավել ֆինանսական կազմակերպություններին և հասարակությանը, իսկ արդեն օրենքի ընդունումից հետո պետք է հասնել դրա կատարմանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև