Մհեր Գրիգորյանը և Համաշխարհային բանկի բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

21.10.2019 12:51
Մհեր Գրիգորյանը և Համաշխարհային բանկի բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ կատարած այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը  հոկտեմբերի 19-ին հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ՝ տնօրեն Քոեն Դավիդսեի և Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարութան մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները հանդիպումների ընթացքում անդրադարձել են «Երկրի համագործակցության շրջանակ» փաստաթղթի կարևորությանն ու համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:

«Փոխվարչապետն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել աջակցության համար՝ մասնավորապես կարևորելով Համաշխարհային բանկի կուտակած փորձն ու գիտելիքները, որոնք բարձր են գնահատվում Հայաստանում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՀՀ փոխվարչապետը և Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյաները կարևորել են այս ամենամյա հանդիպումները համագործակցության զարգացման հեռանկարն ու հնարավորությունները քննարկելու համար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև