Պարետի որոշմամբ, 24 ժամով արգելվում է մի շարք տնտեսվարողների, այդ թվում` երկու բանկերի մասնաճյուղերի գործունեությունը

28.04.2020 21:35
Պարետի որոշմամբ, 24 ժամով արգելվում է մի շարք տնտեսվարողների, այդ թվում` երկու բանկերի մասնաճյուղերի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, 24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների, այդ թվում` բանկերի գործունեությունը։

«Հաշվի առնելով 2020 թվականի ապրիլի 26-28-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Սիթի» ՍՊԸ, ք. Երևան, Գարեգին Նժդեհ 13.

2) «Կալսի Բրազերս» ՍՊԸ, ք. Երևան, Արշակունյաց 44/1.

3) «Նարեկ Խաչատրյան» Ա/Ձ, ք. Երևան Օհանովի 29/9.

4) «Հայբիզնեսբանկ» ՍՊԸ, ք. Երևան, Տերյան 69.

5) «Հայէկոնոմբանկ» ՍՊԸ, ք. Երևան, Ամիրյան 23/1.

6) «Սոս Նազարյան»Ա/Ձ, ք․ Եղեգնաձոր, Շահումյան 12/1.

 7) «Ռոզա Կարապետյան» Ա/Ձ, ք․ Եղեգնաձոր, Նարեկացի 14/1.

8) «Վահագն Գրուպ» ՍՊԸ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Սայաթ-Նովա 9/25, 26, 27.

9) «Զիմ» ՍՊԸ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան 166 8.

10) «Գագիկ Ստեփանյան» ԱՁ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան 143 13- 14»,– նշվում է պարետի որոշման մեջ:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հանձնարարվել է ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին հանձնարարվել է ապահովել պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև