ԿԲ–ն 1.0 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 5.25%

15.12.2020 15:33
ԿԲ–ն 1.0 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 5.25%

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 6.75%:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 3.75%:

ԿԲ–ն հոկտեմբերի 27–ին վերջին անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` պահպանելով այն 4,25%–ի սահմանում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև