HSBC Հայաստանը՝ «Շուկայի առաջատար բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում» ըստ «Euromoney» ամսագրի 2021 թ. հարցման

27.04.2021 12:27
HSBC Հայաստանը՝ «Շուկայի առաջատար բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում» ըստ «Euromoney» ամսագրի 2021 թ. հարցման

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2021 թ. անցկացրած հարցման՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) ճանաչվել է «Շուկայի առաջատար բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում»:

HSBC Հայաստանի Առևտրի ֆինանսավորման դեպարտամենտի ղեկավար Արտակ Պետրոսյանը նշել է․ «Այս մրցանակը ուշագրավ ձեռքբերում է HSBC Հայաստանի համար, քանի որ արտացոլում է բանկի ողջ նվիրումն ու ջանքերը՝ ուղղված հաճախորդների կարիքները լավագույնս բավարարելուն։ Ավելին, այս մրցանակն ամփոփում է նաև ոլորտի ամենախոշոր անկախ հարցմանը մասնակցած գործարարների կարծիքը, ովքեր բարձր են գնահատում բանկի ջանքերը: Առևտրի ֆինանսավորումը HSBC-ի՝ որպես ֆինանսական կառույցի, զարգացման առանցքում է: Ավելի քան 150 տարի մենք խթանում ենք այս կարևոր ծառայությունը` մեր հաճախորդների համար միջազգային առևտուրն առավել հասանելի և արդյունավետ դարձնելու նպատակով:

Այս մրցանակը ցույց է տալիս, որ չնայած վերջին 1 տարվա բազմաթիվ խոչընդոտներին՝ մենք կարողացել ենք աջակցել մեր հաճախորդներին՝ ապահովելով ծառայությունների շարունակականությունը և  բարելավելով հաճախորդների  փորձը մեր գլոբալ հասանելիության, արդյունավետ լուծումների  և աշխարհի ավելի քան 50 երկրներում գտնվող հազարավոր մասնագետների միջոցով: Մենք շարունակելու ենք շուկայում ներդնել առևտրի ֆինանսավորման արդյունավետ լուծումներ, ինչպես նաև  օգնել գործարարներին նոր շուկաներ մուտք գործելու և առևտրի աշխարհագրությունն ընդլայնելու հարցում»։ 

«Euromoney»-ի 2021 թ. Առևտրի ֆինանսավորման վերաբերյալ հարցման արդյունքում HSBC Բանկը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույն բանկը առևտրի ֆինանսավորման ոլորտում: 

Նշենք նաև, որ HSBC Բանկը  ճանաչվել է շուկայի առաջատար Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև ծառայությունների մատուցման ոլորտում առաջատար բանկ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Միջին Արևելքի ու Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջաններում:

Բացի այդ, Բանկը  զբաղեցրել է առաջին տեղը 23 շուկաներում՝ այդ թվում Հոնկոնգում և Միացյալ Թագավորությունում, ինչպես նաև 17 շուկաներում ընտրվել է որպես ընդհանուր ծառայություններ մատուցող լավագույն ընկերություն։

HSBC խմբի մասին

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2020 թ. դեկտեմբերի  31-ի դրությամբ կազմել են 2,984 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC Հայաստանի մասին

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 350 աշխատակիցների միջոցով: 2020 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 303 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկեր:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև